Արմինֆո. ՀՀ և ԵՄ միջև համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի կողմից կվավերացվի ապրիլին կայանալիք քառօրյայի ընթացքում:
Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ հետ համաձայնագրի վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի հատվածաբար: «Ապրիլին կզբաղվենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման հարցով: Վերջերս Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ ԵՄ հետ համաձայնագիրը չի հակասում մեր Սահմանադրությանը: Խորհրդարանում հերթական նիստի ժամանակ մենք կզբաղվենք այդ հարցով, հստակ ժամկետներ նշել չեմ կարող, բայց հավաստիացնում եմ, որ ապրիլին համաձայնագիրը կվավերացվի»,- ասել է Աշոտյանը:
Նշենք, որ համաձայնագիրն արդեն վավերացվել է Էստոնիայի կողմից, ԵՄ ներկայացուցիչները խոստացել են, որ փաստաթուղթը վերջնականապես կվավերացվի մինչև ընթացիկ տարվա վերջը: