Արմինֆո.Այս օրերին Ստամբուլի DEPO պատկերասրահում ընթանում է Հայաստանի հին մայրաքաղաք Անիին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Նախագիծը միավորել է Թուրքիայի, Նորվեգիայի, Հայաստանի և Ռուսաստանի հասարակական և գիտական կազմակերպությունների աշխատակիցների ջանքերը:
Ցուցահանդեսին մասնակցած ճարտարապետության հայտնի պատմաբան, արվեստգաբանության դոկտոր, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արմեն Ղազարյանն այդ իրադարձության մասին պատմել է Մոսկվայի և ազգերի մշակույթի թանգարանում: Ցուցահանդեսում ներկայացված են հայ և թուրք լուսանկարիչների կողմից Անիում կատարված լուսանկարներ: Ցուցահանդեսի մամուլի հաղորդագրությունում ընդգծվում է, որ նախագիծը կոչված է ցուցադրելու մշակույթի հուշարձանների պահպանման հարցում միջազգային համագործակցության օրինակ: Արմեն Ղազարյանը թանգարանի հյուրերին պատմել է Անիի հիմնական շենքերի, հայտնի գիտնական-հնագետ Նիկողայոս Մառի պեղումների պատմության և աշխատությունների մասին, ճարտարապետության հուշարձանների վերակառուցման և պահպանման խնդիրների մասին: Հյուրերի համար անակնկալ էին իր` Ղազարյանի լուսանկարները, որոնք ներկայացնում են լայն հանրությանն անծանոթ Անիի տեսքը, Սուրբ Փրկիչ եկեղեցու ավերակների կոնսերվացման գործընթացը, միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի քիչ հայտնի օբյեկտները, ինչպես նաև շրջակա վանքերը: