Արմինֆո. Ըստ նախնական տվյալների, Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է Հայաստանի տարածքում գտնվող ռուսաստանցի ընտրողների 90-92 տոկոսը:
ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հաղորդել է Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Վերոնիկա Արտենյանը: Նրա ասելով, Երևանում քվեարկությանը մասնակցել է շուրջ 5000 ՌԴ քաղաքացի: Ավելի քան 1200 մարդ քվեարկել է Գյումրիի ընտրատեղամասում, սակայն ձայների հաշվարկի վերաբերյալ առայժմ տվյալներ չկան: Իսկ Գորիսի, Կապանի և Սիսիանի բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակում կազմակերպվել էր վաղաժամկետ քավեարկություն` տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների քվեարությունը կազմակերպելու համար ձևավորվել էին չորս լրացուցիչ ընտրական տեղամասեր` Հայստանի տարածքում ՌԴ ՊՆ զորամասերի տեղակայման վայրերում:
Մարտի 18-ին ՌԴ նախագահի ընտրություններում Վլադիմիր Պուտինից բացի առաջադրվել էին Վլադիմիր Ժիրինովսկու, Գրիգորի Յավլինսկու, Պավել Գրուդինինի, Կսենիա Սոբչակի, Մակսիմ Սորայկինի, Սերգեյ Բաբուրինի և Բորիս Տիտովի թեկնածությունները: Ռուսաստանի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ընտրողների ձայների 76,67 տոկոսը: ՌԴ նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով: