Արմինֆո. 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանի պատմության ամենաամոթալի էջերից մեկ են, որի համար պատասխանատու ենք մենք բոլորս: Այդ մասին հայտարարել է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ լրագրողների հետ զրույցում:
«Մենք բոլորս մեղավոր ենք, որ գործը հասավ զոհերի, եւ մենք չկարողացանք կանխել ողբերգությունը: Դա չպետք է պատահեր», - հայտարարել է նա: Հարությունյանն ընդսմին հավաստիացրել է, որ եթե այն օրերին միջամտություն չլիներ, հետեւանքներն ավելի ողբերգական կլինեին:
Հարությունյանը պատմել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունում եղել են նաեւ այլ բարդ շրջաններ՝ բաց ի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում իրագործված ահաբեկչական գործողությունից եւ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգութունից: «Եղել է չափազանց լարված ժամանակ, չասեմ՝ երբ, սակայն կամուֆլյաժով եւ զենքով մարդիկ պատրաստ էին գնալ ծայրահեղ միջոցների: Այն ժամանակ ես գիշերը խորհրդակցություն հրավիրեցի՝ պայմանով, որ պետք է գտնվեն ելքեր, որոնք չհանգեցնեն արյունահեղության: Երբ գիտակցեցի, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հայտարարեցի. «եթե արյուն թափվի, ես կլինեմ առաջին զոհը», - պատմել է Հարությունյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատահել է, որ ՍԴ նախագահի պաշտոնում վարվեր երկրի ղեկավարության կամքին հակառակ, Հարությունը նշել է. «Եղել են դեպքեր, երբ երկրի բարձրագուն իշխանությունն ամիսներ շարունակ ինձ հետ չի խոսել՝ կայացված որոշումների պատճառով»: