Արմինֆո.«Արմենիկում» կլինիկական կենտրոնի գործունեության նպատակահարմարության բացահայտման, բուժման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արմենիկում» դեղամիջոցի միջազգային ճանաչումը խթանելու համար ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներից, առաջատար բժիշկներից, ՀՀ պաշտպանության նախարարության և կենտրոնի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, աշխատանքային խմբի գործունեության արդյունքների մասին դեռ վաղ է խոսել: «Բայց եթե պարզվի, որ Կենտրոնի շենքի և աշխատակազմի պահպանումից տնտեսված միջոցների հաշվին կարելի է ավելացնել հիվանդների բուժման ֆինանսավորումը, կատարել «Արմենիկում» պրեպարատի մինչկլինիկական և կլինիկական հետազոտություններ, ինչպես նաև մեծացնել միջազգային ճանաչումը, ապա մենք կգնանք դրան», - պարզաբանել է նա, հավելելով, որ այդ դեպքում հիվանդները բուժվելու են այլ բժշկական կենտրոններում: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ եթե օպտիմալացման հետևանքներն ու ակնկալիքները փոքր լինեն, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա է:
Ինչ վերաբերում է «Արմենիկումի» նկատմամբ նախարարության մոտեցումներին, ըստ նախարարի, փոփոխություններ չկան: «Մենք շարունակում ենք հավատալ, որ դեղամիջոցը շատ արդյունավետ է ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի և բազմաթիվ այլ հիվանդությունների բուժման համար: Ավելին, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրա սպառման թիվն աճի, իսկ արտադրությունը պահպանվի: Եթե մենք կարողանանք լրացուցիչ միջոցներ հայթայթել և օպտիմալացնել Կենտրոնի պահպանման ծախսերը, ապա դրանք կուղղվեն մինչկլինիկական և կլինիկական դեղամիջոցի փորձարկումներին, որպեսզի ապահովվի դրա միջազգային ճանաչումը», - եզրափակել է նախարարը:
Նշենք, որ «Արմենիկումը» դեղամիջոցը կլինիկական փորձարկումների ընթացքում իրեն լավ է դրսևորել ոչ միայն որպես ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի, այլ նաև հեպատիտ C-ի, ինչպես նաև մի շարք համակարգային հիվանդությունների, այդ թվում, շաքարային դիաբետի բուժման դեղամիջոց: Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները անցկացվում են 2000-ականների սկզբից:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ