Արմինֆո. Ստամբուլի Շիշլի շրջանի համայնքային խորհուրդը որոշում է ընդունել շրջանի փողոցներից մեկը վերանվանել Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի անունով:
Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, որոշումն ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհրդի հաստատմանը:
Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին «Ագոս» թերթի խմբագրության շենքի առջև: Մինչ սպանությունը նա իր հրապարակումներում հաղորդել էր, որ իրեն հասցեագրված սպառնալիքներն ավելի հաճախակի են դարձել, իսկ ոստիկանությունը հրաժարվում է իրեն պաշտպանել հնարավոր մահափորձից: Դինքի գործով դատավարությունն ավարտվեց միանգամայն անփառունակ: Այդպես էլ չպարզվեցին սպանության պատվիրատուները, չուսումնասիրվեցին դատարան ներկայացված որոշ փաստեր և վկայություններ: 25-րդ դատական նիստի ժամանակ, որը կայացավ 2011 թվականի հունվարի 17-ին, դատարանն ազատ արձակեց սպանության կազմակերպման համար գլխավոր կասկածյալներից մեկին` Էրհան Թունջելին: Դատարանը 22 տարի 10 ամսվա ազատազրկման դատապարտեց Օգյուն Սամասթին, որը դարձել էր սպանության գործիք, սպանությանը մեղսակցության համար մեղադրվող Յասին Հալալը դատապարտվեց ցմահ ազատազրկման: 2013 թվականի սպետեմբերի 17-ին դատական գործընթացը վերսկսվեց, իսկ 2015 թվականի հունվարի 19-ին գործի շծրջանակում ձերբակալվեց Ջիզրեի նախկին ոստիկանապես Էրջան Դեմիրը, սակայն քննությունն առ այսօր չի ավարտվել: