Արմինֆո.Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից,
դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին՚, - ասվում է հաղորդագրությունում: