Արմինֆո. ՀՀ կառավարությունը մասնակիորեն կամ ամբողջովին կսուբսիդավորի բժշկական հաստատությունների ծախսերը, կապված էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու հետ, որոնք պետական ծրագրի շրջանակներում տրամադրում են անվճար կամ արտոնյալ բուժծառայություններ: Պահուստային ֆոնդից վճարների փոխհատուցման նպատակով 203.1 մլն.դրամի
հատկացման մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 15-ի նիստում:
Ինչպես հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ներկայացնելով փաստաթուղթը, 100% սուբսիդավորում կստանան պոլիկլինիկաները, ամբուլատորիաները և սահմանամերձ հիվանդանոցները, 70% սուբսիդիաներ կստանան մարզերի և մայրաքաղաքի բոլոր բուժհաստատությունները, որոնք իրականացնում են ամսական 100 մլն.դրամի պետական պատվերներ, 50% առաջարկվում է մայրաքաղաքի բուժհաստատություններին, որոնք ամսական իրականացնում են 100 մլն.դրամից ավելի ծառայություններ:
Այդ նպատակի համար, պարզաբանել է նախարարը, առաջարկվում է 2017 թվականին օպտիմալացման արդյունքում տնտեսված 49 մլն դրամը հատկացնել նախարարության ենթակայության ինստիտուտներին, ինչպես նաև 153,9 մլն դրամ, որը տնտեսվել է գնումների ընթացքում, սուբսիդիաների տեսքով տրամադրել բժշկական հաստատություններին, Առողջապահության նախարարության հետ կնքած պայմանագրերի շրջանակներում: