Արմինֆո. Հայաստանը ողջունում է այն փաստը, որ Ռուսաստանը փորձում է որոշակի հետևություններ անել ապրիլյան պատերազմից հետո: Մարտի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն այսուհետև այդ ծավալի զենք չի մատակարարի Ադրբեջան:
Քոչարյանի ասելով, Ռուսաստանն ավանդաբար սպառազինությունների թիվ մեկ մատակարարն է Ադրբեջանի համար, և ոչ միայն 2013-2017թթ., ինչպես ասվում է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի հաշվետվությունում: Այդուհանդերձ, վկայակոչելով Կոսաչովի հայտարարությունը, փոխարտգործնախարարը հայտարարել է, թե ստեծվում է տպավորություն, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը որոշակի հետևություններ է անում: Ինչ վերաբերում է այն բանին, թե որքանով կարելի է հավատալ սպառազինությունների մատակարարման հարցերում իր քաղաքականության հնարավոր վերանայման մասին ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հավաստիացումներին, Շավարշ Քոչարյանը նշել է. «Արտաքին քաղաքականությունը հավատալ` չհավատալու կատեգորիաներով չի մտածում: Մենք ընդամենն արձանագրում ենք, որ Հայաստանը ողջունում է նման հայտարարությունները (Կոնստանտին Կոսաչովի – խմբ.):
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի խորհրդարանում Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով այն փաստը, որ Ուկրաինային ԱՄՆ զենքի մատակարարումները դատապարտող Ռուսաստանն ինքն է զենք վաճառում Ադրբեջանին, հայտարարել է, թե Ռուսաստանը, պարզապես, կատարում է պայմանագրերը, որոնք ստորագրվել են մինչև 2016 թվականի ապրիլը, քանի որ դա իր պարտավորությունների մեջ է մտնում: Ընդ որում, ռուսաստանցի խորհրդարանականը հավաստիացրել է, որ Ռուսաստանն այսուհհետև այդ ծավալի զենք չի մատակարարի Ադրբեջան: «Անշուշտ, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որն ստեղծվել է 2016 թվական ապրիլյան պատերազմից հետո` ղարաբաղյան հակամարտության գոտում: Դրանում ոչ մի կասկած չկա՚, - հավաստիացրել է Կոսաչկովը: