Արմինֆո. ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը համոզված է, որ Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնությունները պետք է միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատական ստանան:
«Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է այդ հայտարարությանը: Մեր խնդիրն է, որ նման հայտարարություններն անուշադրության չմատնվեն միջազգային հանրության կողմից»,- ընդգծել է Նազարյանը լրագրողների հետ զրույցում:
Ըստ որում, այն դիտարկմանը, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել այդ հայտարարությանը՝ փոխնախարարն ասել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում թե ՀԱՊԿ, թե միջազգային այլ կառույցների հետ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում հավակնություններ էր ներկայացրել Երևանի նկատմամբ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: