Արմինֆո. Հայաստանը տվյալ պահին գտնվում է ֆունդամենտալ բարեփոխումների գործընթացում, և պետական կառավարման ոլորտը դրանց մասն է կազմում: Այդ մասին ԵՄ Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի բացմանը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Մենք, իհարկե, մեր կողմից առաջարկում ենք աջակցություն: Այդ ուղղությամբ ԵՄ աջակցության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 40 մլն եվրո»,- նշել է Սվիտալսկին:
Ըստ որում, դիվանագետն ասել է, որ Երևանում այս միջոցառման անցկացումը լավ հնարավորություն է, ինչը հերթական անգամ ապացուցում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԱլԳ համագործակցության շրջանակներում: Նրա խոսքով, այս հարթակը լավ հնարավորություն է՝ փոխանակվելու փորձով, կիսվելու տեղեկատվությամբ և գնահատելու այն մակարդակը, որում գտնվում է Արևելյան գործընկերության մասնակից երկրներից յուրաքանչյուրը: