Արմինֆո. Դիվանագիտական էթիկան պահանջում է չքննարկել երրորդ երկրներին վերաբերող որևէ կադրային որոշում: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը:
Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես՝ նոր Սահմանադրության իրականացմանը: «Ռուսաստանն, անշուշտ, հարգում է Հայաստանի ժողովրդի ընտրությունը: Իսկ կադրային հարցերը բացառապես Հայաստանի և հայ ժողովրդի ներքին գործն է, վերջինիս ինքնիշխան ընտրությունը: Վստահ եմ, որ նոր վարչապետ ընտրելիս խորհրդարանականները կղեկավարվեն բացառապես ՀՀ քաղաքացիների շահերով: Այդ որոշումն, անկասկած, կհարգվի Ռուսաստանի Դաշնության կողմից»,- եզրափակել է Կոնստանտին Կոսաչովը: