Արմինֆո. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ արևային մարտկոցներ են տեղադրվել Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի մի շարք դիրքերում` տեխնիկական սարքավորման սնուցումն ապահովելու նպատռակով:
«Արցախպրեսի՚ հաղորդման համաձայն, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը հաղորդել է, որ արևային մարտկոցների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Այն շարունակական բնույթ է կրելու:
«Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը շարժական են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Մ. Հովհանիսյանը: