Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ամենագլխավոր նպատակն է: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին:
«ԵԱՀԿ-ն գործուն կերպով ներգրավված է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների կարգավորման գործում: ԽՎ և հենց ԵԱՀԿ համար կարևորագույն և առաջնային խնդիրներից մեկը մասնակցությունն է հակամարտությունների խաղաղ կարգավորման գործին: Մենք բացահատ հայտարարում ենք, որ, դժբախտաբար, թերություններ կան բազմաթիվ ուղղություններում, առաջին հերթին, սառեցված հակամարտությունների առնչությամբ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա մենք, անշուշտ, աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՚, - ասել է Ծերեթելին: