Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Նշենք, որ նախօրեին Թովմասյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցության շարքերից: ՍԴ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանն օրերս հրաժարական էր տվել՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելու հետ կապված: