Արմինֆո. Մարտի 12-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում, 15-17- ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14- ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, քամին կլինի հարավ- արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերները, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 12-ի ցերեկը, 13-14- ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-17- ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17
մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կհասնի 17 աստիճանի: