Արմինֆո. Մարտի 12-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում
ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 12-14- ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ- տեղ առկա է մերկասառույց: «Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՚, - ասվում է հաղորդագրությունում։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
բեռնատար ավտոմեքենաների համար: