Արմինֆո.Հայաստանն ու Եվրոպական միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այս օրերին Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում։
Մոգերինին դրական է գնահատել Երևանում միջոցառման անցկացման փաստը: Ընդգծելով, որ անցած տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը երեք հիմնարար համաձայնագիր է կնքել, Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Եվրոպական միությունում։ Ըստ որում, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարը փաստել է, որ ստորագրվել են նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի հաղորդակցությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ «Խնդրել ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ցուցաբերել մեզ ինչպես խորհրդատվական օգնություն, այնպես էլ ներկայացնել առաջարկներ, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», - նշել է Մոգերինին։
Հիշեցնենք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: