Արմինֆո.Լիոնը հավատարիմ է Արցախում իրականացվող Ֆրանսիայի քաղաքական ծրագրերին: Այս մասին մարտի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենքյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե արդյո՞ք Լիոնը նախատեսում է ապագայում Արցախի իրականացնել ծրագրեր, Երևանի օրինակով:
Նա հիշեցրեց մամլո ասուլիսի թեման Երևանի և Լիոնի միջև համագործակցության երկարաձգումն է, և կոչ է արել հավատարիմ մնալ այդ օրակարգին:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս հարցում Լիոնը հավատարիմ է Ֆրանսիայի քաղաքական ծրագրին, մասնավորապես, ձեռնպահ մնալ բանակցություններից կամ գործընթացներից, որոնք կարող են վնասել կամ սպառնալ բանակցային գործընթացին: «Բայց ես հավանաբար խորամանկած կլիների, եթե չասեի, որ Արցախը միշտ իմ սրտում է: Բայց մեր ժողովրդին օգնելու համար կան նաև այլ ծրագրեր», - ամփոփել է Քեփենեքյանը: