Արմինֆո. Ֆրանսիան, ԵԱՀԿ նախագահությունը իրենց հստակ վերաբերմունքն են արտահայտել Ադրբեջանի նախագահի հայտարարության նկատմամբ: Մարտի 7-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը` անդրադառնալով Երևանի և Զանգեզուրի նկատմամբ Ալիևի նկրտումներին:
«Ասեմ ավելին, Ֆրանսիան դատապարտում է ամեն մի հայտարարություն, որը կարող է խոչընդոտել կամ վիժեցնել այդ հակամարտության կարգավորիման շուրջ բանակցային գորիծընթացը՚, - ասել է դեսպանը:
Միևնույն ժամանակ, Լաքոտը կոչ է արել ևս մեկ անգամ ծանոթանալ այդ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությնաը և հետագայում հղում կատարել դրան:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն, դիրքորոշում արտահայտելով Ալիևի հայտարարության նկատմամբ, մասնավորապես, ընդգծել էր, որ Ֆրանսիան առաջվա նման լիովին հավատարիմ է բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Կողմերին կոչ են քանում բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ և ձեռնպահ մնալ ամեն մի հայտարարությունից կամ գործողությունից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրման՚, - ասվում էր հայտարարությունում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան՚ կուսակցության վերջին համագումարում իր ելույթյում նկրտումներ էր արտահայտել Երևանի և Զանգեզուրի նկատմամբ՝ դրանք անվանելով «պատմական ադրբեջանական տարածք՚ և հայտարարելով, թե ադրբեջանցիները «պետք է վերադառնան՚ այդ հողեր: «Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք փուլ առ փուլ պետք է մոտենանք այդ նպատակին՚, - ասել էր Ալիև՝ ընդգծելով, թե բոլոր տարածաշրջանային նախագծերից Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «ադրբեջանական տարածքներն ազատագրված չեն՚: