Արմինֆո. Հանրապետական կուսակցության բոլոր ներկայացուցիչները պետք է անվերապահորեն ենթարկվեն կուսակցության որոշմանը. դա վերաբերում է նաև Սերժ Սարգսյանին: Այդ մասին մարտի 5-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Բաղդասարյանը նշել է, որ քանի որ քաղաքականությունում ամեն օր փոփոխություններ են տեղի ունենում, եթե դա պահանջում է իրավիճակը, Սերժ Սարգսյանը պետք է զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը: «Որպես պետության ղեկավար՝ Սարգսյանը կարող էր ցանկացած հայտարարություն անել, բայց նա իրավունք չունի հաշվի չնստել մեր կուսակցության մեծամասնության կարծիքի հետ: Սակայն, եթե նա, որպես թեկնածու, հրաժարվի իր առաջադրումից, մենք կքննարկենք այդ հարցը, բայց Սերժ Սարգսյանն իրավունք չունի որևէ որոշում ընդունել՝ հաշվի չառնելով Հանրապետական կուսակցության ողջ քաղաքական թիմի կարծիքը»,- ընդգծել է Բաղդասարյանը:
Միաժամանակ պատգամավորը նշել է, որ կառավարող կուսակցությունը դեռ չի քննարկել վարչապետի թեկնածությունը, և այդ հարցի մասին խոսելը հիմա իմաստ չունի: «Հենց որ քննարկումներ լինեն, և մենք որոշում կայացնենք թեկնածու առջադրելու մասին, անպայման կտեղեկացնենք մեր հասարակայնությանը»,- ընդգծել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր հերթին հայտարարել է, որ «Դաշնակցություն» խմբակցությունը կքննարկի ցանկացած թեկնածություն, որը կառաջադրի Հանրապետական կուսակցությունը: «Վարչապետին առաջադրելու իրավունքը կառավարող կուսակցության լիազորությունների ոլորտում է, մենք կքննարկեն թեկնածությունը և անպաման կասենք մեր խոսքը»,- ընդգծել է Ռուստամյանը:
Նա նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունները, քանի որ դրանք ճիշտ մեկնաբանել կարող է միայն նախագահը: «Մարդու մասին պետք է դատել ոչ թե նրա հայտարարություններով, այլ՝ գործերով»,- նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ արդյոք տղամարդը պետք է պահի իր խոստումը:
Միաժամանակ պատգամավորն ընդգծել է, որ նույնիսկ վարչապետի պաշտոնում ներկայիս գործող նախագահի նշանակման դեպքում նա չի ունենա այն լիազորությունները, որոնք կան ներկայումս: «Մենք երաշխավորում ենք, որ ամբողջ իշխանությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնացած չի լինի»,- ասել է Ռուստամյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ