Արմինֆո. «Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարում նախագահ վերընտրվեց Արթուր Բաղդասարյանը:
Իր ողջույնի խոսքում Բաղդասարյանն ասաց, որ «Օրինաց երկիրը», որը «Հայկական վերածնունդ» կուսակցության մի մասն է, վերադառնում է իր արմատներին, քանի որ քաղաքական ուժերը, որոնք մաս էին կազմում ՀՎ-ում, հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու մասին: Բաղդասարյանը խոստովանեց, որ տարիների ընթացքում ինքը և իր կողմից ղեկավարվող ուժը մի շարք սխալներ են թույլ տվել: «Բայց այդ սխալները ճակատագրական չէին, Հայաստանում իրավիճակը բարելավելու հարցում մենք միշտ եղել ենք ազնիվ», - վստահեցրեց Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, Հայաստան ընտրություններում ձայների վաճառքի պատճառով այսօր քաղաքական համակարգը գտնվում է փլուզման եզրին: «Այսօր Հայաստանում, եթե ունես փող, ուրեմն մարդ ես, հակառակ դեպքում դու չես կարող քեզ համարել մարդ: Հետևաբար, այսօր մենք ունենք բարոյալքված, ապագային նկատմամբ հավատը կորցրած հասարակություն, պատրաստ ցանկացած հնարավորություն դեպքում ընդմիշտ լքել երկիրը», - ասել է Բաղդասարյանը:
Նա նաև չի ընդունում ընդդիմության դեմ մեղադրանքները: Նրա խոսքերով, ուժեղ ընդդիմությունը կարող է գոյություն ունենալ միայն առողջ քաղաքական համակարգում:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, Բաղդասարյանը իրատեսական է համարում ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում, հաշվի առնելով Բաքվի ռազմատենչ սպառնալիքները: «Եվ այս ամենը տեղի է ւոնենում Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացման ֆոնի վրա», - ասաց նա:
Բաղդասարյանը հավաստիացրեց, որ կուսակցությունը կշարունակի բարձրացնել հասարակությանը հուզող հարցերը և ուշադրոթյամբ հետևել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Իր հերթին, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար կուսակցությանը խանգարեց քվեարկության վարկանիշային համակարգը, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործումը և ընտրակաշառքի բաժանումը:
Չնայած այն հանգամանքին, որ ՕԵԿ-ը չի անցել խորհրդարան, կուսակցությունը, ըստ Բիշարյանի, բայց իր կարևոր տեղն ունի երկրի քաղաքական դաշտում: Նա ընդգծել է, որ նույնիսկ խորհրդարանում չլինելու դեպքում ՕԵԿ-ը կշարունակի պայքարել երկրում տիրող անարդարության դեմ: «Մենք իրավունք չունենք մարդկանց թողնել ճակատագրի քմահաճւոյքին», - եզրափակեց Բիշարյանը: