Արմինֆո. Ձգձգվող հակամարտությունների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մնում է ԵԱՀԿ գերակայությունների թվում: Վիեննայում ԵԱՀԿ ձնեռային նստաշրջանում այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության քարտուղար Վինչենցո Ամենդոլան: Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ջանքերի շարունակմանը, այլև իրական գործողություններին:
Խոսելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին` իտալացի դիվանագետը հիշեցրել է, որ կողմերն այդ հարցի շուրջ պայմանավորվել են հունվարին Կրակովում Հայաստանի Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: