Արմինֆո. «Ելք» խմբակցության իրավաբանները պատրաստել են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։
«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։
Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն: ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,- Facebook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ մի շարք փորձագետներ գտնում են, որ 4-րդ նախագահի ընտրությունները պետք է
անցկացվեն հին կարգով, այսինքն՝ համաժողովրդական քվեարկությամբ, քանի որ Սահմանադրության 125-րդ հոդվածը, որը նախատեսում է նախագահի կրկնական ընտրությունները, ուժի մեջ է մտնում նրա լիազորությունների ստանձնման առաջին օրը:
Որոշ փորձագետներ էլ հավաստում են, որ այդ հարցը կարգավորվում է Սահմանադրության 211-րդ անցումային հոդվածով, որի համաձայն՝ հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունները, սահմանված Սահմանադրության 125-րդ հոդվածով, անցկացվում են հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: