Արմինֆո. «Բանկի հաջողությունները շարունակական են. ճիշտ ընտրված ռազմավարության և դրա քայլ առ քայլ ճիշտ իրագործման արդյունքում ունենք գրեթե բոլոր դիրքերի բարելավում։ Ամենակարևոր ձեռքբերումն, իհարկե, շահույթի բարձր մակարդակն է, 7 մլրդ. դրամ շահույթը ապահովեց համակարգում կապիտալի շահութաբերությամբ առաջին տեղը»,- նշեց բանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։
2017 թվականի ընթացքում ակտիվներն աճել են 18%-ով՝ կազմելով 278 մլրդ. ՀՀ դրամ։ Վարկային պորտֆելի և բարձր իրացվելի ակտիվների աճը կազմել է համապատասխանաբար 8% և 30% ։
Վարկային պորտֆելը կազմել է 173 մլրդ. ՀՀ դրամ, որից.
- մանրածախ վարկերի պորտֆելը կազմել է 57 մլրդ. ՀՀ դրամ՝ գրանցելով 15.2% աճ 2016 թվականի նկատմամբ,
- կորպորատիվ վարկերի պորտֆելը կազմել է 121 մլրդ. դրամ՝ գրանցելով 4% աճ 2016 թվականի նկատմամբ: