Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում է, և այժմ Հայաստանում իրագործվում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը:
Փետրվարի 20-ին մամուլի ասուլիսում այդպիսի հայտարարություն է արել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա ասելով, ծրագիրը մշակվել է քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ: Նախարարըհ նաև համոզմունք է հայտնել, որ տվյալ պահին հենց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է հիմնարարներից մեկը ԵՄ հետ համագործակցությունում: «Այդ ծրագրի իրագործման համար ԵՄ 17 մլն եվրո կծախսի՚, - հայտարարել է նախարարը, հավելելով, որ ծրագիրն ընդգրկում է 5 ոլորտ` ընտրական համակարգի բարելավում, խոշտանգումների կանխարգելում, կանանց ու տղամարդկանց հավասարություն, երեխաների իրավունքների պաշտպանություն, պայքար խտրականության դեմ:
Ինչ վերաբերում է քրեակատարողական համակարգին, նախարարը նշել է, որ այդ համակարգում ամենաթույլ օղակն առողջապահության ոլորտն է, և առկա է շահերի բախում ՔԿՀ և Առողջապահության նախարարության միջև` պատժիչ համակարգի բուժհաստատությունների նկատմամբ վերահսկողության համար, սակայն ամենամոտ ժամանակներն այդ հարցը կլուծվի Արդարադատության նախարարության օգտին: