Արմինֆո. Չնայած այն բանին, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածը դեռ ուժի մեջ չի մտել՝ դա չի սահմանափակում 4-րդ նախագահին ընտրելու Ազգային ժողովի իրավունքը, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով մի շարք փորձագետների տեսակետը, որ Հայաստանի 4-րդ նախագահը պետք է ընտրվի ուղղակի ընտրությունների ճանապարհով, քանի որ Սահմանադրության համապատասխան հոդվածը, որը ենթադրում է նախագահի կրկնական ընտրություններ, դեռ ուժի մեջ չի մտել:
Նախարարը նշել է, որ Սահմանադրությունում կարևոր տեղ են զբաղեցնում անցումային հոդվածները, որոնք լրացնում են մեկը մյուսին: 211-րդ անցումային հոդվածի համաձայն՝ հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունները, սահմանված Սահմանադրության 125-րդ հոդվածով, անցկացվում են հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: «125-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ին, սակայն անցումային 211-րդ հոդվածը շտկում է այդ պահը: Հետևաբար՝ 4-րդ նախագահի ընտրությունները պետք է տեղի ունենան Ազգային ժողովում»,- պարզաբանել է նախարարը: