Արմինֆո. ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածը սահմանում է ընդհանուր առմամբ նախագահական ընտրությունների կարգը. այն չի վերաբերում հենց ՀՀ 4-րդ նախագահին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրւյցում հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով որոշ փորձագետների հավաստումներին, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը, որը ենթադրում է խորհրդարանում քվեարկության ճանապարհով նախագահի ընտրություններ, ուժի մեջ է մտնում ՀՀ 4-րդ նախագահի լիազրութունների ստանձնման առաջին օրը, հետևաբար՝ նոր նախագահը պետք է ընտրվի հին համակարգով, այսինքն՝ համաժողովրդական ընտրությունների ճանապարհով:
«Չնայած այն բանին, որ 125-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Հայաստանի 4-րդ նախագահի ընտրվելու առաջին իսկ օրը, այնուամենայնիվ, նոր նախագահը պետք է ընտրվի խորհրդարանում քվեարկության ճանապարհով, քանի որ Սահմանադրության 211-րդ անցումային հոդվածը կարգավորում է այդ պահը: 211-րդ անցումային հոդվածի համաձայն՝ հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունները, սահմանված Սահմանադրության 125-րդ հոդվածով, անցկացվում են հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»,- բացատրել է փորձագետը՝ ընդգծելով, որ Սահմանադրության նորմերի համաձայն, այսուհետ նոր նախագահին ընտրելու իրավունք ունի միայն ՀՀ Ազգային ժողովը՝ անկախ այն բանից, թե երբ է ուժի մեջ մտնում 125-րդ հոդվածը:
Միաժամանակ իրավաբանը նշել է, որ Սահմանադրության ամեն մի հոդված և դրույթ հարկավոր է դիտարկել ոչ թե առանձին՝ համատեքստից կտրված, այլ միայն այլ ներածական դրույթների հետ միասին, քանի որ հաճախ դրանք լրացնում են միմյանց և որոշակի ճշգրտումներ կատարում: «Այսպիսով՝ միանգամայն ակնհայտ է և օրինական այն, որ Հայաստանի նոր նախագահին պետք է ընտրի ՀՀ Ազգային ժողովը»,- եզրափակել է Արա Ղազարյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ