Արմինֆո. Ապրիլի 5-ին Վատիկանում կկանգնեցվի միջնադարյան աստվածաբան, բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը:
Կանադական «Հորիզոն՚ շաբաթաթերթի հաղորդման համաձայն, արձանը նվեր է Հռոմի պապին և տեղադրվելու է Վատիկանում: Գրիգոր Նարեկացին պատկերված է տպավորիչ մորուքով, գլուխը վեր բարձրացրած, գրքի՝ նռան և եկեղեցու տեսքով մանրանկարներն ավարտելիս:
2015 թվականի փետրվարի 23-ին Ֆրանցիսկոս պապը Նարեկացուն հռչակել էր Տիեզերական եկեղեցու վարդապետ: Այդ տիտղոսը տրվում է ընտրյալ սրբերին, որոնց վարդապետությունն ու կյանքն առանձնահատուկ կարևորություն ունեն Կաթոլիկ եկեղեցու համար: