Արմինֆո. Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտածում է Ադրբեջանի հաշվին Արցախի տնտեսությունում ներդրումների մասին:
Ինչպես հայտնի է դարձել Facebook սոցիալական ցանցում Լապշինի գրառումից, նա Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Ընկերներս հարցնում են՝ինչի՞ վրա եմ ծախսելու գումարը, եթե շահեմ Եվրոպայի դատարանում Ադրբեջանի դեմ հայցը։ Չեմ էլ մտածել, անկեղծ ասած։ Նախ շահենք, հետո կխոսենք։ Ենթադրենք, տեսականորեն, ես Ադրբեջանից ստացա 50 հազար եվրո ու դրանով Ստեփանակերտի կոնյակի գործարանից գնեցի հազար շիշ ղարաբաղյան լավ կոնյակ։ Կնշանակի՞ արդյոք, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում է կատարում Ղարաբաղի տնտեսությունում»,- հարցնում է Լապշինը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր 2016 թ. դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված էր «սև ցուցակում» Արցախ այցելելու համար: Մինսկը հանձնել էր բլոգերին Ադրբեջանին, որտեղ վերջինս ձերբակալվել և ազատազրկման էր դատապարտվել: Սակայն, միջազգային ճնշման ներքո Ադրբեջանի նախագահը 2017 թ. սեպտեմբերին ներում շնորհեց նրան և ուղարկեց Թել Ավիվ: