Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանը ցակակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը զորակցություն է հայտնել Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Նախօրեին Փարքլենդի ավագ դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, կան վիրավորներ:
Հանցագործության համար կասկածվող Նիկոլաս Քրուզը սովորել է նույն դպրոցում, որտեղից հեռացվել էր կարգապահությանն առնչվող խնդիրների պատճառով: