Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը իր թեկնածությունն առաջադրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնի համար, ինչի առնչությամբ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում:
Փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստում այդ մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հաղորդել էր, որ այդ պաշտոնի համար կառաջադրվի Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: