Արմինֆո. Մեզ անհրաժեշտ է սկսել կոռուպցիայի դեմ պայքարի կատարելագործմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, կրթական համակարգի բարելավմանը, ինչպես նաև
հասարակության համախմբմանը նպատակաուղղված ծրագրեր:
Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ-ից Հայաստանի նախագահի պաշտոնի թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը` Համահայկական բարեգործական միության գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Արմեն Սարգսյանն
ընդգծել է, որ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել երկխոսության ճանապարհով:
«Մեր երկիրը երկխոսության կարիք ունի: Մեզ հարկավոր է երկիր, որում մարդիկ պայքարեն աղքատության դեմ:Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ի վիճակի լինի արժանավայել աշխատանքով պահել իր ընտանիքը, մշտապես հարստանալ, այլ ոչ թե աղքատանալ: Մենք չենք կարող այդ խնդիրները հաղթահարել, քանի դեռ չունենք ազգային երկխոսություն՚, - հայտարարել է ՀՀԿ թեկնածուն: