Արմինֆո. Ռուսաստանում երբեք հակահայկական տրամադրություններ չեն եղել, և Հայաստանը միշտ սատարել է ՌԴ-ին: Փետրվարի 14-ին ՌԴ Պետդումայում Հայաստան-Ռուսաստան «Միասին՚ ցուցահանդեսի բացմանն այդպիսի կարծիք է հայտնել ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Նա նշել է, թե Հայաստանի համար ամենացավոտ թեման եղել և մնում է ղարաբաղյան հակամարտությունը: Հետո, իբր կատակելով, հայտարարել է, որ եթե Ղարաբաղը մտնի ՌԴ կազմ, դա կարող է լինել հակամարտության լուծում, հավելելով, սակայն, որ Արցախը Ռուսաստանից հեռու է:
Ժիրինովսկին նաև Հայաստանին կոչ է արել ավելացնել ռուսաստանցի զինվորների թիվը երկրում և միշտ նայել դեպի հյուսիս, այսինքն` Մոսկվային ու Կրեմլին, որոնք հայերին կպաշտպանեն, քանի որ ՌԴ համար գերակայություն են հենց հարավային ուղղությունները:
Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Գենադի Զյույգանովն, իր հերթին, հայտարարել է, որ համատեղ ջանքերի և փոխվստահության շնորհիվ Հայաստանն ու Ռուսաստանը հասել են զգալի արդյունքների: Զյուգանովը նշել է, որ առաջին անգամ Հայաստանին ծանոթացել է ԽՍՀՄ մարշալ Իվան Բաղրամյանի շնորհիվ:
Հիշեցնենք, որ «Միասին՚ ցուցահանդեսը զուգադիպել է Մոսկվայի ու երևւանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Ռուսաստանում Նոր Նախիջևանի թեմի հիմնդրման 30- ամյակին: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: