Արմինֆո. Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայկական կողմին խորհուրդ է
տալիս ղարաբաղյան պատերազմում փոխառել Աֆրինի փորձը:
Փետրվարի 14-ին տեսակամուրջի ժամանակ Բաղդասարովը, 2018 թվականին Լեռնային Ղարաբաղում նոր մարտական գործողությունների հնարավոր սկսման մասին ԱՄՆ Ազգային հետախուզության վերջին կանխատեսումը մեկնաբանելու ԱրմԻնֆո-ի խնդրանքին ի պատասխան, մասնավորապես, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել Մերձավոր Արևելքում մարտական գործողությունների փորձը: «Լավ է, որ Ղարաբաղում և Դոնբասում օգտագործում են մարտական գործողություններ վարելու դասական մեթոդներ, բայց ինչու չօգտագործել նաև մերձարևելյան մեթոդները, օրինակ՝ մարտական թունելներ, որոնք թույլ են տալիս դուրս գալ հակառակորդի թիկունք, որն, օրինակ, ունի քանականյ և տեխնիկական գերազանցություն: Դրա վառ օրինակն Աֆրինի իրադարձություններն են, որտեղ քուրդ հրամանատարներն առավելության են հասնում թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ: Օրինակ՝ նույն շարժական հակատանկային համակարգերը»:
Միաժամանակ փորձագետը կոչ է արել ուշադրություն չդարձնել ԱՄՆ Ազգային հետախուզության կանխատեսումներին՝ ընդգծելով, որ չկարգավորված հակամարտություն ունեցող երկիրը միշտ պետք է պատրաստվի պատերազմի: Ըստ որում, նա խորհուրդ է տվել Աֆրինից մի քանի քուրդ հրամատար հրավիրել Ստեփանակերտ, և նրանք սուրճի սեղանի շուրջ կկիսվեն մարտական գործողությունների իրենց փորձով:
Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Կոութսը նախազգուշացրել էր, որ
Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է 2018
թվականին մասշտաբային ռազմական կոնֆլիկտի հանգեցնել: «Լարվածությունը կարող է հանգել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության, որում կարող է ներքաշվել Ռուսաստանը, որպեսզի աջակցի իր տարածաշրջանային դաշնակցին: Փոխզիջման գնալու կողմերի ցանկության բացակայությունը, հասարակությունների ներսում աճող ճնշումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից նոր ռուսական սպառազինության ձեռքբերումը 2018 թվականին խոշորամասշտաբ ռազմական գործողությունների ռիսկ են ստեղծում»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ