Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը 2018 թվականին կարող է վերաճել ծավալուն ռազմական հակամարտության: Այդպիսի նախազգուշացմամբ հանդես է եկել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը` Կոնգրեսի Սենատի հետախուզության հատուկ կոմիտեում լսումների ժամանակ:
«Վիճահարույց Լեռնային Ղարաբաղի շրջանի պատճառով լարվածությունը կարող է վերաճել լայնածավալ ռազմական դիմակայության Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը` իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու նպատակով: Երկու կողմերի փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, հասարակությունների (անդրկովկասյան երկու հանրապետություններում) ներսում աճող ճշումը, Ադրբեջանի հաստատուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից նոր ռուսական սարքավորումների ձռք բերումն ամրապնդում են 2018 թվականին լայնածավալ մարտական գործողությունների վտանգը՚, - ըստ ՏԱՍՍ-ի` կարծում է Քոութսը, ով պաշտոնապես հնամարվում է ԱՄՆ բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների աշխատանքի համակարգողը: