Արմինֆո. Օրերս Արմավիրի մարզում, Ախուրյան սահմանային գետի ափին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտն ընդունել է իր մեղքը: Փոխգործակցության սահմանված կարգին համապատասխան, միջադեպի մասին օպերատիվ կերպով իրազեկվել են Հայաստանի ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: