Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը ճանաչվել է տարվա դեսպան՝ International Media Holding-ի վարկածով:
Ամենամյա մրցանակաբաշխությանը տարվա լավագույն դեսպան անվանակարգում արձանիկը
Վոլինկինին է հանձնել International Media Holding-ի սեփականատեր Արման Վարդանյանը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանն իր ելույթում նշել է, որ իր համար մեծ պատիվ է նման կարևոր մրցանակ ստանալը: «Շատ հաճելի է, որ մարդիկ տեսնում են իմ ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Ավելին, այդ պարգևը մեծ պատասխանատվություն է: Հավաստիացնում եմ, որ այսուհետ էլ ջանք չեմ խնայի հայ-ռուսական համագործակցության խորացման և ընդլայնման, մեր փոխգործակցության զարգացումն ապահովելու համար»,- ասել է Վոլինկինը:
Լավագույն մարզպետ անվանակարգում մրցանակ է ստացել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, լավագույն քաղաքապետ է ճանաչվել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ժողովրդի վստահությունը վայելող լավագույն գերատեսչությունը՝ ՀՀ Ոստիկանությունը: Տարվա մարզիկ անվանակարգում արձանիկ է ստացել հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, տարվա մարդ է ճանաչվել «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, պատգամավոր և գործարար Գագիկ Ծառուկյանը:
International Media Holding-ի մեջ են մտնում՝ Lurer.com, MediaMall.am, MediaMall.ge,
Esem.am, Pressident.am, Restmall.am կայքերը և «Բարև, ես եմ» ամսագիրը»: