Արմինֆո. Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատային չորրորդ առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, այն տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
Չորրորդ տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը 5,5 միավորով, իսկ երրորդը՝ haymedia.am կայքի լրագրող Նարեկ Վարազդատյան էր 5 միավորով: Բոլոր մրցանակակիրներն ստացան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ: Իսկ մրցաշարի հաղթողին գավաթը փոխանցեց Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:
Մրցանակներ ստացան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած hetq.am կայքի լրագրողՆորայր Շողիկյանը, ամենագեղեցիկ հաղթանակի համար`ազատ լրագրող Արա Նալբանդյանը, կամքի ուժ դրսևորելու համար`«Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Ռուբեն Մարգարյանը, ամենաարագ հաղթանակի համար`Վադիմ Մկրտչյանը և ամենատարեց մասնակիցը`«Ասպետ» թերթի խմբագիր, 72-ամյա Արթուր Բունիաթյանը:
Մրցաշարին մասնակցում էր 17 լրագրող, տարբեր լրատվամիջոցներից, որն անցավ շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:
«Մրցաշարի նպատակն է` խթանել շախմատի զարգացմանը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրությանը», - նշեց ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: