Արմինֆո. ՀՀԿ խմբակցությունը մտադիր չէ բոյկոտել առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գների բարձրացման առնչությամբ «Ելք՚ խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը: Ինչպես նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, եթե իրենց գործընկերները կարծում են, որ այդ նիստն անհրաժեշ է, ապա իրենք կմասնակցեն:
«Ելք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, հայտարարել է, որ գների բարձրացման խնդիրը և Սերժ Սարգսյանի առաջիկա վարչապետությունը` այդ պաշտոնում իշխանության բացարձակ կենտրոնացմամբ, մարտահրավերներ են Հայաստանի առջև: «Հենց այդ հարցերն ենք մտադիր քննարկել արտահերթ նիստում, սակայն վստահ չենք, որ ՀՀԿ մեր գործընկերները կներկայանան նիստին՚, - նշել է Փաշինյանը: