Արմինֆո. Հայ-բուլղարական իրավապայմանագրային բազան համալրվել է չորս նոր համաձայնագրերով, որոնք ստորագրվելեն Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի Երևան պետական այցի շրջանակում:
Այսպես, նախագահներ Սարգսյանի և Ռադևի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համաձայնագրեր գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցթյունների ոլորտում համագործակցության շուրջ:
Հայաստանն ու Բուլղարիան նաև ստորագրել են համաձայնագիր աշխատանքային միգրացիայի կարգավորման շուրջ, իսկ երկու երկրների մշակույթի նախարարությունները ստորագրել են 2018-2020թթ. համագործակցության ծրագիր: