Արմինֆո. Երեկ ժամը 14:15-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության պատճառով մահացել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Հայկ Սերգեյի Հակոբյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից նախնական ախտորոշումն է «մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև»: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: