Արմինֆո. Հայաստանի սահմանադրությունն ու Դրանից բխող օրենքները նպատակ ունեն ոչ թե ապահովել երկրի զարգացումը կամ դրա քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այլ լիովին կարված են կամ կարվում են նախագահ Սերժ Սարգսյանի հագով` պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների ավարտից հետո նրա հարմարավետ վարչապետությունն ապահովելու նպատակով: ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է «Ելք՚ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա համոզմամբ, բոլոր սահմանադրական օրենքները, որոնք սահմանում են իշխանության թևերի դերն ու գործառույթները, կարվում են Սերժ Սարգսյանի հագով` վարչապետի պաշտոնում նրա բացարձակ իշխանությունն ապահովելու նպատակով: «Յուրաքանչյուր նոր սահմանադրական օրինագծի մշակումից հետո այն ներկայացվում է Սերժ Սարգսյանին` փորձելու: Փորձելով` նա ասում է, թե որտեղ է հարկավոր նեղացնել, որտեղ` ինչ-որ բան
փոխել՚, - հայտարարել է Փաշինյանը:
Իսկ ժողովրդի գխլի տակ փափուկ բարձ դնելու համար, պատգամավորի կարծիքով, որոշվել է որպես ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը:«Սակայն իրավիճակի հնարավոր անկանխատեսելի զարգացումներից իրեն ապահովագրելու համար, օրինակ, եթե «Իշտոյանին տեսած՚, տվյալ դեպքում` դա Մեծ Բրիտանիայի թագուհին է, Սարգսյանը պատրանքն ունենա, թե ինքն իրոք նախագահ է, և, ելնելով դրանից, իրականում ցանկանա կառավարել երկիրը, իշխանությունները հնարավոր բոլոր օրենքներով առավելագույնս սահմանափակել են նախագահի լիազորությունները՚, - բացատրել է Փաշինյանը: