Արմինֆո. Փետրվարի 10-ին՝ ժամը 11-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ ք.Երևան, Շևչենկոյի փ.34) տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև: Այդ մասին տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը:
Շախմատի առաջնությունը տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ և Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
Մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11-ին և կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած է 7 մրցափուլից և կանցնի արագ շախմատի մրցակարգով: Ամեն մի խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե և 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: Մրցաշարի գլխավոր մրցավարն է նշանակված միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:
Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակներ կհանձնեն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Համաշխարհային Օլիմպիադայի շախմատի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: 1-3- րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան գավաթներ, պատվոգրեր և գումարային մրցանակներ միջոցառման հովանավորի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:
Մրցանակներ կստանան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի
ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսևորելու համար, ամենաարագ հաղթանակի համար և ամենատարեց մասնակիցը: Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից:
«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն ՎՏԲ-Հայաստան Բանկին այս արդեն ավանդական դարձած մրցումներին աջակցման համարե, - նշել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, անցած երեք մրցաշարերում՝ 2015, 2016 և 2017 թվականներին հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիիե թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը:Մրցաշարին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են զանգահարել հետևյալ համարներով՝ 077 181878, 010 550619: «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: Ռուսաստանում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ՚ ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: