Արմինֆո.Փետրվարի 5-ին՝ ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից ձորակում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Նշված վայրում հայտանաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական: Դեպքի վայրում հերթապահություն են իրականցնում ոստիկանության աշխատակիցները: