Արմինֆո. ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցություններին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակվել երկու երկրներում ընթացող պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ: Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության արդյունքները և պայմանավորվածություններ ձեռքբերվել համագործակցության հետագա ուղղությունների վերաբերյալ:
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցության 2018 թվականի ծրագիրը, որը ներառում է տասից ավելի միջոցառումներ Հայաստանում և Լիտվայում: Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական կրթությունը և վարժանքները, տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը և ռազմաքաղաքական կանոնավոր խորհրդակցությունները: