Արմինֆո. Կալիֆորնիայի սենատոր Էնթոնի Պորտանտինոն Սենատի և Համագումարի իր գործընկերներին ուղղված նամակում կոչ է արել դիմադրել Ադրբեջանի
կառավարության լոբբիստական ջանքերին:
Ինչպես հայտնում է Asbarez թերթը, Պորտանտինոն մտահոգություն է հայտնել
Լոս Անջելեսում և Սակրամենտոյում Ադրբեջանի կառավարության աճող ներկայության առնչությամբ:
Թերթը գրում է նաև, որ վերջերս Կալիֆորնիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան էլ ավելի ակտիվ աշխատանք է սկսել տեղի ընտրախավի հետ: Բացի այդ, անցյալ տարի Ադրբեջանը խանգարեց Կալիֆորնիայի, Հայաստանի և Արցախի միջև համագործակցության Սենատի հատուկ հանձնաժողով ստեղծմանը: Ներկայացնելով Կալիֆորնիայի Սենատի 25-րդ օկրուգը, որում մեծ դեր է խաղում հայկական համայնքը՝ ամերիկացի սենատորը չի թաքցնում, որ հպարտ է ներկայացնելու երկրում խոշորագույն հայկական համայնքը և Սակրամենտոյում ադրբեջանական լոբբիի ջանքերի առնչությամբ մտահոգությունները: