Արմինֆո. 2018 թ. Ռուսաստանը կշարունակի եվրասիական տարածության կառուցմանն ուղղված գիծը: ԱրմԻնֆո-ին այպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար, «Վալդայ» ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը:
«Այդ առումով որև լուրջ փոփոխություն Մոսկվայի արտաքին քաղաքականությունում ակնհայտորեն պետք չէ սպասել: Իսկ եվրասիական ինտեգրման ամրապնդումը, ԵԱՏՄ-ում առկա հակասությունների վերացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը կդառնան մարտին Վլադիմիր Պուտինի վերընտրման դեպքում և դրանից հետո»,- նշել է վերլուծաբանը:
Լուկյանովը կանխատեսում է նաև Ռուաստանի հետագա միջնորդական առաքելության իրականացում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նշելով Բաքվի հետ Մոսկվայի ռազմական համագործակցության առնչությամբ Հայաստանում մի շարք դժգոհությունների առկայությունը՝ վերլուծաբանն այդ գործընթացը պայմանավորել է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության բարդություններով, ինչը թելադրում է խաղի կանոններ:
Այնուամենայնիվ, Լուկյանովը համոզված է Մոսկվայի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման՝ պայմանագրերով ամրագրված պարտավորությունների կատարման վրա աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցության բացակայության հարցում: