Արմինֆո. Որոշակի պայմաններում Աֆրինում լոկալ զինված հակամարտությունը կարող է տարածվել Սիրիայի՝ քրդերով բնակեցված բոլոր տարածքներ: ԱրմԻնֆո-
ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, անվտանգության գծով փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսում՝ Աֆրին գավառում, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: Գործողության հայտարարված նպատակը «Սիրիական ազատ բանակ» թուրքամետ զինված խմբավորումների կողմից Թուրքիայի ԶՈւ հետ համատեղ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» գրոհայինների, քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» և ԻԼԻՊ գրոհայինների չեզոքացումն է:
Մի շարք փորձագետների գնահատմամբ, հաշվի առնելով Աֆրինում ԻԼԻՊ գրոհայինների
բացակայությունը, իրականում խոսքը վերաբերում է թուրքերի և սիրիացի քրդերի դիմակայության հերթական փուլին: Թուրքիայի կողմից ռազմական գործողություն սկսելու պատճառ է ծառայել Սիրիայի քրդերի կողմից վերահսկվող շրջաններում սահմանների պաշտպանության 30-հազարանոց սահմանային անվտանգության ուժեր ստեղծելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունը:
«Այդ սցենարի իրականացումը կհանգեցնի Սիրիայում իրավիճակի հերթական ապակայունացման, ինչը հետագայում կարող է խախտել սիրիական խաղաղարար ողջ գործընթացը: Այս առումով չեմ կարող չնշել Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին սիրիացի քրդերի մասնակցության հարցում արդեն իսկ նկատվող պրոբլեմատիկությունը: Եվ առայժմ աֆրինյան թնջուկը միմիայն խորանում է»,-
նշել է նա:
Փորձագետի կանխատեսումների համաձայն՝ սիրիացի քրդերի կողմից թուրքական բանակին խիստ դիմադրության, Աֆրինի պաշտպանության համար Սիրիայի հյուսիս-արևելքում զանգվածային մոբիլիզացիայի պայմաններում «Ձիթենու ճյուղն» անխուսափելիորեն կձգձգվի և կհանգեցնի զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության կողմից: Այս առումով Եվսեևը կանխատեսում է Անկարայի կողմից նպատակներին հասնելու անհնարինությունը և Ռուսաստանի խաղաղարար աջակցության անհրաժեշտությունը թուրքերի համար:
Եվսեևը նշել է նաև Թուրքիային և քրդերին փոխադարձ սպառնալիքի բացակայությունը երաշխավորելու Մոսկվայի պատրաստակամությունը՝ քրդերի կողմից վերահսկվող տարածքներում Սիրիայի պետական իշխանության մարմինների աշխատանքի միջոցով: Ըստ նրա, սիրիացի քրդերն ԱՄՆ ճնշման ներքո այդ առաջարկից հրաժարվել են:
«Բնական է, որ նման իրավիճակում Ռուսաստանն ստիպված էր Աֆրինից դուրս բերել իր
զինծառայողներին: Իսկ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սիրիային ժամանակաից
սպառազինությունների բացահայտ մատակարարումներ և քրդական անջատվողականությանը խարխուսումը բնորոշել է՝ որպես կամ ողջ իրավիճակի չըմբռնում կամ գիտակցված սադրանք:
Վաշինգտոնն, իհարկե, փորձում է սպառազինությունների մատակարարումները հիմնավորել ԻԼԻՊ-ի հետ սիրիացի քրդերի պայքարով: Սակայն, Սիրիային մատակարարվող սպառազինությունների անվանացուցակն այլ նպատակների մասին է վկայում»,- ամփոփել է փորձագետը: