Արմինֆո. Արցախի ՊԲ դիրքերի վրա նետված ականները ցույց են տալիս Սիրիայի ռուսական ռազմակայաններին հասցված հարվածների իրական պատվիրատուին: ԱրմԻնֆո-ին
այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, անվտանգության փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Արցախի Պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, հունվարի 20-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը կիրառել էր ականանետի արկ, անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ էր դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ: Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կուրուստ չէր ունեցել:
«Ինքնաշեն ԱԹՍ-երը, որոնք օգտագործել են Ադրբեջանի ԶՈՒ արցախյան դիրքերը գրոհելիս, շատ նման են գրոհայինների կողմից Սիրիայում ռուսական ռազմակայանների դեմ գրոհի համար օգտագործվածներին: Արդեն պարզ է, որ Սիրիայում մեր զինվորականների դեմ կիրառված ԱԹՍ-ները կառուցված էին Թուրքիայի պատվերով:Իմ կարծիքով, հենց թուրքական հատուկ ծառայություններն էին Բաքվին փոխանցել մինչ այդ Սիրիայում ռուսական զինվորականների դեմ կիրառված Հարվածների կառուցվածքն ու տեխնիկան՚, - կարծում է փորձագետը: Եվսեևը կարծում է, որ, նկատի ունենալով Արցախում նման ԱԹՍ-երի կիրառման բավականին ցածր արդյունավետությունը, նման ինքնաշեն կառուցվածքների օգնությամբ գնդակոծումները հետապնդում են բացառապես հոգեբանական ազդեցության հասնելու նպատակ:
Հունվարի 6-ի գիշերը գրոհայինները Սիրիայում ԱԹՍ-երով գրոհ էին ձեռնարկել «Հմեյմիմ՚ և «Թարտուս՚ ռուսական ռազմակայանների վրա: Յոթ ԱԹՍ խոցվել էր «Պանցիր-Ս՚ հրթիռային համալիրներով: Եվս վեցը հայտնաբերվել էր ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից, և հաջողվել էր դրանք իջեցնել անվտանգ վայրում: ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների կողմից անվնաս մնացած ԱԹՍ-երի
մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցում ամրագրված են եղել թիրախների բացառապես ճշգրիտ տվյալներ, որոնք անհնար է ստանալ բաց աղբյուրներից: Իսկ զինամթերքի հետազոտումը հաստատել էր կողմնակի մասնագետների մասնակցությամբ գրոհի նախապատրաստման փաստը: